Մոսկվայի կենտրոնում՝ «Անմահ գնդի» երթի ժամանակ ծեծկռտուք է սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 9-ին, Մոսկվայի կենտրոնում՝ Տվերսկայա փողոցում, ընթացող «Անմահ գնդի» երթի ժամանակ հայերի ձեռքերում բարձրացված Արցախի դրոշը ծեծկռտուքի պատճառ է դարձել:
Հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի հետևանքով ադրբեջանցների դրոշները մի կողմ են շպրտվել, իսկ նրանք լքել են երթը: Վերջինների մեջ կան տուժածներ, մեկը՝ հոսպիտալացվել է:
Միջադեպի պատճառով ժամանել են ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները:
Ներկայացնում ենք տեսանյութը: