Լվովում հայերի ու ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Երեկ՝ մայիսի 16-ին, Ուկրաինայի Լվով քաղաքում գործող սրճարաններից մեկի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև: Այդ մասին տեղեկացնում է unian.net-ը:
Լվովի շրջանային ոստիկանությունում հայտնել են, որ տեղի ժամանակով ժամը 16:00-ին ստացել են ահազանգ: Դեպքի վայր են մեկնել իրավապահները:
Պարզվել է, որ ծեծկռտուքի մասնակիցներից 6 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել: Ականատեսները պատմել են, որ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ՝ 25-40 տարեկան, ինչի ժամանակ կիրառվել է տրավմատիկ զենք:
Մինչ ոստիկանությունը կհասներ դեպքի վայր, այնտեղ են մնացել միայն վիրավորվածները, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել: Կռվի մյուս մասնակիցները հասցրել են ավտոմեքենաներով հեռանալ դեպքի վայրից: