211652_close_icon

Հայաստանում տրանսպորտային միասնական տոմսեր կներդրվեն

views-count28783 դիտում article-date 18:36 08-05-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել է, որ հնարավոր է ներդվի միասնական տոմսերի համակարգ: Սա ենթադրում է էլեկտրոնային քարտի ներդրում, որով ուղևորը կկարողանա երթևեկել ցանկացած վայր՝ վճարելով հենց քարտի միջոցով: «Քարտի վրա կլինի որոշակի գումար, որով կարելի է նստել ցանկացած ուղղությամբ գնացող երթուղային տաքսի կամ այլ տրանսպորտային միջոց»,- ասել է նախարարը: Ըստ Մարտիրոսյանի, այս գործընթացը կարող է հանգեցնել նաև սակագների իջեցման։ Երևանում մետրոյի, ավտոբուսների և երթուղային տաքսիների գինը 100 դրամ է, իսկ տրոլեյբուսն արժե 50 դրամ: Ներկայումս, վճարման համակարգը կատարվում է գումարը վարորդին անմիջապես փոխանցելու միջոցով: Նախարարը նաև ասել է, որ նախատեսված են տրանսպորտային համակարգի ևս մի քանի փոփոխություն: Մասնավորապես, մարզային երթուղիները, որոնք պատկանում են տարբեր սեփականատերերի, կսպասարկի մեկ ընդհանուր օպերատոր: [url=https://jam-news.net/?p=35936&lang=hy] JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր