6548 դիտում
11:19 08-05-2017
Լարվածության աճ՝ շփման գծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 2600 կրակոց. Արցախի ՊԲ
Մայիսի 6-ին, 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 160 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2600 կրակոց, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շփման գծի արևելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը մայիսի 7-ին կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (7 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2270 դիտում
10:21 16-10-2015
Հակառակորդը 60 և 82 մմ-ոց ականանետերից ավելի քան 2600 կրակոց է արձակել. ԼՂՀ ՊՆ
2784 դիտում
10:50 08-08-2016
Հանգստյան օրերին շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 935 կրակոց
Այս բաժնից
823 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
925 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
745 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի