8731 դիտում
17:37 07-05-2017
Կայացավ PLASTIC STORMING նախագծի առաջին ֆլեշմոբը, որը շրջակա միջավայրի աղտոտման դեմ է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXCLUSIVE.am
Ապրիլ ամսվա վերջին կիրակի օրը, որն ի նշան բնության, գարնանային զարթոնքի, կոչվում է Կանաչ կիրակի, այս տարի նշվեց ապրիլի 30-ին՝ «ԹՈՒՄՈ»-ի այգում:
Այստեղ տեղի ունեցավ Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորի «Plastic Storming» նախագծի առաջին Ֆլեշմոբը։
«Plastic Storming» նախագծի հեղինակն ու իրականացնողը Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը զարգացնելու և քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով ստեղծված Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորն է:
Այս նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել պլաստիկ տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտման էկոլոգիական հիմնախնդրի վրա:
«ԹՈՒՄՈ»-ի այգում ԵՊՀ բնապահպանական ակումբի և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների կամավորները գործեցին լարային (աղյուսային) բազմաօգտագործվող պայուսակներ (Avosik), որոնք պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցման խնդրի այլընտրանքային լուծում են:
Կամավորներին միացան նաև այն բոլոր ներկաները, ովքեր ցանկացան գործել պայուսակներ, իսկ այն ներկաներին, ովքեր որ չեն կարողացել գործել՝ օգնեցին կամավորները:
Այգում տեղադրված էր «Տարբերություն կա'» կարգախոսով լուսանկարվելու համար նախատեսված հատուկ ֆոտոստենդ և ուներ հատուկ նպատակ:
Լուսանկարվելով այդտեղ և նախագծի պաշտոնական #Plasticstorming հեշթեգով լուսանկարը հրապարակելով սոցիալական ցանցերում՝ անցորդներն իրենց ներդրումն կունենան հիմնախնդրի բարձրաձայնման և հանրայնացման գործում:
Yerevan 2.0-ի նպատակն է հանրությանը առաջարկել ամուր թելերից գործած լարային պայուսակների մի նոր շարք, որոնք շատ ավելի հարմար են բազմակի օգտագործման համար և կարող են լինել խնդրի այլընտրանքային լուծում:
Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
1312 դիտում
18:50 19-07-2021
Արագիլների աղտոտման խնդիրը ուշադրության կենտրոնում է. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս բաժնից
1942 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1834 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1978 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am