Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու նորակառույց դպրոց է փլուզվել. կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող Նոր Մուրինո համալիրում նորակառույց դպրոցի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է ВЗГЛЯД-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 զոհ, որը շինարարական ջոկատի անդամներից է: Վերջինը իր ավտոմեքենայով գտնվել է դպրոցի հարևանությամբ: Նրա ինքնությունը պարզվում է:
Լենինգրադի մարզի փոխնահանգապետ Միխայիլ Մոսկվինը հայտնել է, որ փլուզումը տեղի է ունեցել շինանյութի չափազանց մեծ քանակի ծանրությունից, որը տեղադրվել է դպրոցի սպորտային դահլիճի կտուրին:
Նշվում է նաև, որ պատճառը կարող է լինել շինարարական ընկերությանը մատակարարվող կոնստրուկցիաները:
Հայտնի է, որ նորակառույց դպրոցը պետք է հանձնեին շահագործման հունիսի 1-ին: