211652_close_icon
views-count11538 դիտում article-date 18:18 05-05-2017

Հակառակորդի կրակոցից վիրավորված Թաթուլ Հարությունյանը կոմայից դուրս է եկել, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը կոմայից դուրս է եկել, բայց առողջական վիճակում դեռ փոփոխություններ չկան: Այս մասին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ [url=https://web.facebook.com/arcrun?_rdc=1&_rdr]Արծրուն Հովհաննիսյանը[/url]: Հիշեցնենք, որ պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր