871 դիտում
11:41 01-07-2024
Մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան
Նախագծով ընդամենը 4 տարի է նախատեսվում շինարարության համար: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մի քիչ տարակուսելի են փորձաքննությունների այսքան երկար տևող պրոցեսները, որովհետև կես տարի պետք է չտևեին: Փորձաքննության արդյունքում նախագծի պոտենցիալ վերանայում իրականացնելո՞ւ ենք, թե՞ ոչ»,- նշեց նա:
Քաղաքապետի խոսքով՝ ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է այն ավարտվի։
«Եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք, որովհետև ինչքան վատատեսական սցենարներ քննարկենք, այդ տրամաբանությունն էլ կունենանք իրական կյանքում։ Մենք ունենք տրված խոստում՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցման, այդ կայարանը կառուցվելու է։ Երբ որ պետք է ես միջամտեմ, խնդրում եմ, ինձ պարբերաբար տեղյակ պահեք, որովհետև սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, որովհետև, եթե այդ ընթացքով գնանք, իր դանդաղ մահով կմահանա»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նմանատիպ նյութեր
1108 դիտում
14:50 18-01-2024
Չորս տարում մենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը կունենանք. Տիգրան Ավինյան
1416 դիտում
15:04 17-11-2022
Վստահաբար ունենալու ենք մետրոյի Աջափնյակի կայարանը, հաջորդ տարի նախագիծը պատրաստ կլինի․ Տիգրան Ավինյան․ Tert.am
4041 դիտում
15:59 05-05-2017
Ինչպես շահագործման հանձնել մետրոյի «Աջափնյակ» կայարանը՝ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
403 դիտում
15:12 03-12-2024
Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
559 դիտում
14:05 03-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի