3139 դիտում
12:05 05-05-2017
Brent նավթի գինն իջել է 47 դոլարից
Լոնդոնի ICE Futures բորսայի տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան Brent նավթի գինը նվազել է մինչև 46.9 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց, հաղորդում է BBC-ն։
Մայիսի վերջին պետք է տեղի ունենա OPEC-ի անդամ երկրների հանդիպումը։ Անցյալ տարվա նոյեմբերին վերջիններս պայմանավորվածություն ձեռք բերեցին նավթի արդյունահանման ծավալները կրճատելու շուրջ, որպեսզի կայունացվի շուկայում իրավիճակը։ Պայմանագրին միացան նաև OPEC-ի մի քանի ոչ անդամ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, ինչն էլ բերեց վերջին ամիսներին նավթի գների աճի։
Այդուհանդերձ, որոշ ներդրողներ մտահոգություն ունեն, որ OPEC-ի անդամ պետությունները չեն կարողանալու կատարել ստանձնած պարտավորությունները, իսկ մայիսին նախատեսված հանդիպմանն էլ ամենայն հավանականությամբ չեն կարողանա համաձայնեցնել նավթի արդյունահնման կրճատման մասին պայմանավորվածության հետագա պարտավորությունները։
Նմանատիպ նյութեր
1845 դիտում
10:28 24-08-2015
Brent նավթի գինն իջել է 45 դոլարից
2854 դիտում
10:18 07-01-2016
Brent նավթի գինն իջել է 34 ԱՄՆ դոլարից
3472 դիտում
09:29 18-01-2016
Brent նավթի գինն իջել է 28 դոլարից իրանական պատժամիջոցների չեղարկումից հետո
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
946 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել