211652_close_icon

Նիկոլ Փաշինյանին 1 Տերաբայթանոց չիպը չբավականացրեց՝ Երևանում աղբերը լուսանկարահանելու համար. Tert am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count29870 դիտում article-date 22:46 04-05-2017
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում «Ելք» դաշինքի բակային քարոզարշավի ընթացքում քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աղբը թափելը վարչական իրավախախտում է, և թափողը պետք է պատժվի։ «Քաղաքը մաքուր չէ: Եթե «մաքուր քաղաք» ասելով նկատի ունեն քաղաքապետարանի դիմացի գազոնը՝ դա ուրիշ բան, բայց «մաքուր քաղաք» ասելով պետք է նկատի ունենալ նաև Նոր Նորքը, Շենգավիթը, Փոքր Կենտրոնի բակերը: Երևանը փաստացի աղբակույտերի տակ խեղդվում է»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանը համայնք է, պետք է ստեղծել համայնքի զգացողություն: «Կարծում եմ՝ շատ արագ այս հարցը կարելի է լուծել: Տարոն Մարգարյանի ընտրողներն ովքեր են, ովքեր որ մուտքի մոտ «պպզում», ծխում են, իսկ իմ ընտրողները նրանք են, ովքեր այնքան համարձակություն ունեն, որ ասեն՝ մյուս անգամ արել ես՝ կպատժվես: Քաղաքային մշակույթը սա է: Դու քաղաքին այնքան տեր ես զգում, որ ասես՝ մյուս անգամ չանես: Այս անգամ ես կկռանամ կվերցնեմ քո ծխուկը, բայց հաջորդ անգամ դու տուգանվելու ես, պատժվելու ես»,- գետնից վերցնելով ծխախոտի քնթուկն ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հորդորեց քաղաքացիներին, որ իրենք որոշում կայացնեն, թե ինչպիսի քաղաքում են ուզում ապրել, կառաջարկեն գործարքներ, կաշառքներ, իրենք պետք է որոշեն ուզո՞ւմ են դուրս գալ այդ աղբակույտերից, «հուսահատության «ԳԱԶել»-ներից», «մահվան լիֆտերից»: «Ես լինեի ընտրողների տեղը՝ Տարոն Մարգարյանի ոչ մի հայտարարության լուրջ չէի վերաբերվի, որովհետև 2013թ. մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Տարոն Մարգարյանն ասաց՝ հանգստացեք, մենք չենք պատրաստվում երթուղային տրանսպորտի սակագինը բարձրացնել, և դրանից ամիսուկես հետո՝ հուլիսին, հայտարարվեց ուղեվարձի բարձրացման մասին, բայց չբարձրացավ, որովհետև հանրությունն ընդդիմացավ»,- հիշեցրեց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/04/nikol-2/2361058]այստեղ[/url] Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի ևւ Կարպիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+

Նմանատիպ նյութեր