1921 դիտում
18:48 03-05-2017
Երևանում մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողովը
Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ, մայիսի 3-5-ը Երևանում մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողով՝ շուրջ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստանի հարկային ծառայությունը 7 տարի առաջ է միացել է IOTA-ին և արդեն 6-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Պետական եկամուտների կոմիտեն շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին: Եռօրյա համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել հարկային մարմինների և հարկային ծառայություններ մատուցողների միջև գործակցության ռազմավարությունների մշակման հարցերը, ուսումնասիրել բնագավառի միջազգային լավագույն փորձն ու ձեռք բերել նոր գիտելիքներ:
Վախթանգ Միրումյանի խոսքով՝ այն կարևոր է նաև մեր երկրում իրականացվող հարկային բարեփոխումների համատեքստում. «Հայաստանի հարկային վարչարարությունը արմատական բարեփոխումների փուլում է, և այդ գործընթացում մեծ դեր ունի եկամուտների ապահովումը: Կարևոր է նաև, որ այն կատարվի հարկային կարգապահության ավելացման հաշվին»:
Վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրական և վարչարարական աշխատանքներն ուղղված են եղել հարկային կարգապահության մակարդակի բարձրացմանը: Աշխատանքներն իրականացվել են ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ վարչարարական կարողությունների ներդրման միջոցով: Հարկային վարչարարության հիմնական ուղղությունն, ըստ Վախթանգ Միրումյանի, օրինապահ հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդումն է, ինչն էլ հարկային մարմնի և հարկային ոլորտում ծառայություններ մատուցողների միջև սերտ համագործակցություն է ենթադրում. «Այս կառույցների հետ գործակցությունն իրականացվում է տարբեր հարթակներում, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հարկ վճարողների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կառույցների, մասնավորապես՝ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հետ աշխատանքներում»:
Արդյունավետ գնահատելով ՊԵԿ-ի մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, Դևիդ Վուդսն ընդգծել է, որ եվրոպական փորձի համադրումը կարող է նպաստել հարկային կարգապահության մեխանիզմների կատարելագործմանը:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
17:53 23-03-2015
Ավտոմաքսատանը բացվել է հարկ վճարողների սպասարկման նոր սրահ` «Մեկ պատուհան» սկզբունքով
3167 դիտում
12:33 25-01-2018
ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողների
Այս բաժնից
694 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
802 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
784 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը