Առնոլդ Շվարցենեգերը «փչացրել է» Փարիզ եկած զբոսաշրջիկների լուսանկարը
Հոլիվուդյան դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը «փչացրել է» զբոսաշրջիկների լուսանկարը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Թաիլանդից եկած մի խումբ զբոսաշրջիկներ ցանկացել են լուսանկարվել Էյֆելյան աշտարակի ֆոնին: Կողքին կանգնած դերասանը չի դիմացել կադրում հայտնվելու հաճույքին: Նա եղել է մուգ ակնոցով, կաշվից բաճկոնով` հեծանիվի վրա նստած: Զբոսաշրջիկները նրան միանգամից չեն ճանաչել:
Որոշ ժամանակ անց դերասանը շնորհակալություն է հայտնել, որ թույլ են տվել առանց հարցնելու լուսանկարվել իրենց հետ:
Զբոսաշրջիկներից մեկի խոսքերով`իրենք ճանաչել են դերասանին այն ժամանակ, երբ նրանց գիդը սկսել է գոռալ «Առնոլդը» :