ՀՀ ԱԻՆ-ը անվտանգության արշավ է սկսում մայրաքաղաքում
Աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսին Երևանում մեկնարկում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը:
Արշավի շրջանակներում իրականացվելու են շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք կոչված են լինելու կատարելագործել տարբեր կազմակերպությունների անձնակազմերի` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հմտությունները: Ամսվա ընթացքում անցկացվելու է շուրջ երեք տասնյակ վարժանք` տարբեր կրթօջախներում, գրադարաններում, թատրոններում և մասնավոր ձեռնարկություններում:
Հարգելի գործընկերներ, ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առավել դիտարժան վարժանքների ցանկը` լուսաբանելու և հանրային իրազեկումը բարձրացնելու նպատակով:
[img]http://shamshyan.com/ups/images/0176308001493814412567874.jpg[/img]