4759 դիտում
10:28 03-05-2017
Կաթսան շարունակելու է եռալ. շատ հավանական են նոր ինքնաբացարկներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ, խորհրդարանն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչև կառավարության հաջորդ հրաժարականը, այսինքն՝ մինչև 2018 թվականի ապրիլ, գտնվելու է հենց զտման ռեժիմում: 2018 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանը անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը և այն այլևս գոյություն է ունենալու որպես առավելապես խորհրդանշական ինստիտուտ, որը զբաղեցնելու է մարդ, որին կնշանակի Ազգային ժողովը:
Այդպիսով, հանրապետության Առաջին դեմքը դառնում է վարչապետը, ձևավորվելու է նոր կառավարություն: Ահա առաջիկա տարվա ներիշխանական գլխավոր ինտրիգը և, ըստ էության, գուցե ամբողջ հնգամյակի գլխավոր ինտրիգը: Եվ այս տեսանկյունից, ներկայիս խորհրդարանական կազմն առաջիկա տարվա ընթացքում ենթակա է այդ ինտրիգին: Իսկ այն հանգուցալուծվելու է իշխանության բևեռների կամ թևերի ուժերի հարաբերակցությամբ: Այստեղ կան առնվազն երկու հիմնական հավակնորդներ՝ Սերժ Սարգսյանի թևը և Կարեն Կարապետյանը, որն ինքը թև չունի, այլ ավելի շուտ հանդիսանում է Սամվել Կարապետյանի թևի ներկայացուցիչ: Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ խաղին բավական գործուն ներգրավվածություն ունենալու են «Դաշնակցությունն» ու Գագիկ Ծառուկյանը: Կլինեն բավականին տարբեր այլ ավելի մանր գործոններ, մինչև անգամ ընդդիմադիր դաշտում, և գուցե նույնիսկ խորհրդարանից դուրս մնացածների շարքերում:
Այսպիսով, կաթսան շարունակելու է եռալ, կամ ավելի շուտ դեռևս չի էլ հասել եռման կրիտիկական աստիճանի: Այդ իրավիճակում անունները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել առաջին փուլում, անկասկած, չեն արտացոլում ամբողջական պատկերը, խճանկարը, որ առկա է նոր խորհրդարանում: Կախված հիմնական բևեռների միջև ուժերի հարաբերակցությունից առաջիկա տարում, անկասկած, շատ հավանական են նոր ինքնաբացարկներ՝ մինչև մայիսի 18, և մանդատներից հրաժարականներ՝ արդեն 18-ից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
13:11 21-07-2021
«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները․ ինքնաբացարկներ չեն լինի․ NEWS.am
922 դիտում
23:17 14-06-2024
Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ Շարմազանով
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»