211652_close_icon
views-count17629 դիտում article-date 20:27 01-05-2017

146 տարեկանում մահացել է երկրագնդի ամենատարեց բնակիչներից մեկը

Ինդոնեզիայի Ճավա կղզում 146 տարեկան հասակում մահացել է երկրագնդի ամենատարեց բնակիչներից մեկը: Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրի պնդմամբ՝ նշված կղզու բնակիչ, 146-ամյա Սապարմեն Սոդիմենջոն համարվում է աշխարհի ամենատարեց բնակիչը, սակայն պաշտոնապես դա չի հաստատվել: Հանրությանն առավել հայտնի՝ Գոտո պապիկը առողջական խնդիրներ է ունեցել և 6 օր գրեթե ոչինչ չի կերել: Նրան այսօր՝ մայիսի 1-ին հուղարկավորել են հայրենի գյուղում: Երկրագնդի ամենատարեց բնակիչը ծնվել է 1870 թ-ին: Նշվում է, որ նա միշտ ծխել է: Ըստ նրա՝ այդքան երկար նրան օգնել է ապրել «սերը»: Գոտո պապիկը ուներ 10 քույր ու եղբայր, կյանքի ընթացքում ամուսնացել էր 4 անգամ:

Նմանատիպ նյութեր