211652_close_icon
views-count6310 դիտում article-date 14:45 13-05-2016

Նյու Յորքում մահացել է երկրագնդի ամենատարեց կինը

Նյու Յորքում մայիսի 12-ին 116 տարեկան հասակում մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց կինը՝ Սյուզան Մուշաթթ Ջոնսը: Նա վերջին 30 տարիներին բնակվում էր Բրուքլինի տարեցների խնամքի տանը, իսկ հիվանդանցել էր մահվանից ընդամենը 10 օր առաջ: Ջոնսը մոլորակի ամենատարեց կին էր հռչակվել 2015 թվականի հունիսի 17-ին, երբ 116 տարեկանում մահացավ ամերիկուհի Ջերալիեն Թելլին: Այժմ մոլորակի ամենատարեց կին կհամարվի իտալուհի, 116-ամյա Էմմա Մորանոն, ով բնակվում է Իտալիայի Վերբանիա համայնքում:

Նմանատիպ նյութեր