Իսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսպանիայի լեռներում վթարված ինքնաթիռում երեք գերմանացիներ են եղել:Վթարը տեղի է ունեցել Մալագա նահանգում:
Ինչպես հայտնում է РИА НОВОСТИ-ն, ինքնաթիռը շարժվել է դեպի Գրանադա և անհետացել ռադարների էկրաններից: Փրկարարները գտել են այն, օդաչուն և երկու ուղևորները մահացել են: