211652_close_icon

Բոսնիա և Հերցեգովինայում ինքնաթիռի վթարի հետևանքով 5 մարդ է զոհվել

views-count9561 դիտում article-date 22:08 13-05-2017
Երկու մեծահասակ և երեք երեխա է մահացել Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտ սպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռն այրվել էր ամբողջությամբ, բացի պոչից: Մահացած անչափահասների ծնողները եղել են օդանավակայանի աշխատակիցներ: Մեկի հայրն էլ հրշեջ է եղել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, շտապօգնությունը և փրկարարները:

Նմանատիպ նյութեր