211652_close_icon
views-count1396 դիտում article-date 10:46 27-07-2014

ԱՄՆ֊ում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 1 մարդ

ԱՄՆ֊ի հյուսիսում գտնվող Ջորջիա նահանգում թերթև շարժիչով ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ։ Այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ֊ները։ Ըստ նրանց տվյալների՝ ինքնաթիռը Ռեյբանի օդանավակայանից դուրս գալուց հետո բախվել է մոտակայքում գտնվող լեռանը։ Նախնական տվյալների համաձայն, վթարի պատճառը կարող էր դառնալ օդանավակայանի շրջանում գրանցված մառախուղը։ Դեպքի հետ կապված տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել։

Նմանատիպ նյութեր