211652_close_icon
views-count3511 դիտում article-date 14:47 01-05-2017

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Արցախ» հայրենակցական միության համաժողողովը

Նախօրեին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արցախ» հայրենակցական միության համաժողողովը, որին ներկա էին միության 200 ներկայացուցիչներ` միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ: Համաժողովին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Համաժողովի ընթացքում քննարկվեցին Երևան քաղաքին առնչվող հարցեր, ներկայացվեցին պետական հոգածության նշանակության խնդիրներն ու անելիքները: Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, բարձրացված խնդիրների և առաջարկությունների վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երևան քաղաքում իրականացվելիք բարեփոխումներին և հետագա քաղաքականությանը վերաբերող հարցերին: Միության անդամները հարցուպատասխանի ձեւաչափում ներկայացրին Երեւանի զարգացման իրենց ծրագրերը: Ավարտին միության նախագահ Վարուժան Գրիգորյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ է արվում Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում աջակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը և Տարոն Մարգարյանին :

Նմանատիպ նյութեր