Իրաքում ԻՊ-ի ստրկությունից ազատ են արձակվել մի քանի տասնյակ եզդիներ
36 եզդի տղամարդկանց, կանանց ու երեխաների խումբն ազատ է արձակվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների մոտ անցկացրած գերության 3 տարիներից հետո։ Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39765213]BBC[/url]-ն՝ հղում անելով ՄԱԿ-ին։
Թե որտեղ են նրանք պահվել և թե ինչպես են ազատվել, ՄԱԿ-ը չի հայտնում։ Ինչպես պարզաբանվում է՝ մանրամասներ չեն ներկայացվում ապագայում եզդի պատանդների ազատ արձակմանը չխոչընդոտելու համար։
Ներկայում նրանք գտնվում են Դոհուկ բնակավայրում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում և կապ հաստատվում հարազատների հետ։
ՄԱԿ-ի տվյալներով՝ ԻՊ-ի գերության մեջ կարող են լինել մինչև 1500 եզդի կին ու աղջիկ։