Կասկադում ջազ համերգ է մինչև ուշ գիշեր
Ապրիլի 30-ին աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Այս օրը աշխարհի մի շարք քաղաքներում կազմակերպվում են ջազ փառատոններ և համերգներ:
Երևանի քաղաքապետարանը Կասկադ համալիրի մոտ կազմակերպել է բացօթյա ջազ համերգ: Ջազի սիրահարները մինչև ուշ գիշեր Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն ունեն ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային ջազային ստեղծագործություններ: