211652_close_icon
views-count4737 դիտում article-date 18:32 19-11-2016

Անգլիա. «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 Լոնդոնի «Արսենալի» հետ: Մանկունյանցիները ամբողջ խաղի ընթացքում խաղային մեծ առավելություն ունեին, սակայն միայն 68-րդ րոպեին հերթական գրոհներից մեկը պսակվեց հաջողությամբ. աչքի ընկավ Մատան: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն 89-րդ րոպեին «Արսենալի» միակ սուր գրոհը հաջողությամբ եզրափակեց Օլիվյե Ժիրուն: «Մանչեսթեր Յունայթեդը» բաց թողեց հաղթանակը, թեպետ շատ ավելի լավ տպավորություն թողեց: Մանկունյանցիների կազմում նորից բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը: Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 19 միավոր և ընթանում է 6-րդ տեղում: «Արսենալը» 26 միավորով «Լիվերպուլի» հետ կիսում է 1-2-րդ տեղերը: [b]Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր [/b] «Մանչեսթեր Յունայթեդ-«Արսենալ»` 1:1 Մատա, 68 – Ժիրու, 89
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր