211652_close_icon
views-count113509 դիտում article-date 20:47 29-04-2017

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. սիբեխ հավաքող գյուղացիները տրակտորով կողաշրջվել են. կա 7 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ջորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ռինդ գյուղի «Ուլգյուր» կոչվող հանդամասում, Ռինդ գյուղի բնակիչ, 48-ամյա Մարլեն Սիմոնյանը՝ իր վարած 5556 NEWHOLLAND առանց համարանիշի տրակտորով, որին միացված է եղել նաև կցորդ, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կցորդի ուղևորներ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ, 32-ամյա Հերմինե Խաչատրյանը, Ռինդ գյուղի բնակիչներ՝ 43-ամյա Անահիտ Միքայելյանը, 59-ամյա Թամարա Մնացականյանը, 31-ամյա Աննա Հովհաննիսյանը, 41-ամյա Արմեն Կյուրեղյանը, 33-ամյա Վահագն Վարդանյանը, 60-ամյա բնակիչ Լաուրա Առաքելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ վարորդն ու ուղևորները մեկնել էին հանդամաս՝ սիբեխ հավաքելու:

Նմանատիպ նյութեր