211652_close_icon
views-count21652 դիտում article-date 18:53 05-05-2018

Ռուսաստանմի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով. BBC

Մայիսի 7-ին Վլադիմիր Պուտինը արդեն չորրորդ անգամ ստաձնելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կոչով Ռուսաստանի մի շարք քաղաքներում այսօր հակակառավարական ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/live/features-44004832]BBC[/url]-ն: Ցույցեր են տեղի ունենում Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Չելյաբինսկում և այլ քաղաքներում: Ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ, սպառնալով դիմել նաև հատուկ միջոցների: Ժամը 17-ի դրությամբ բերման է ենթարկվել 1029 մարդ, այդ թվում շարժման ղեկավար Ալեքսեյ Նավալնին:

Նմանատիպ նյութեր