ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի դաշնային մայրուղին արգելափակել են հարյուրավոր ցուցարարներ:
Ինչպես հաղորդել է ABC հեռուստաալիքը, ոստիկանությունն արդեն ձերբակալել է 65 հոգու: Վերջիններս մեղադրվում են ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու և իրավախախտումներ թույլ տալու մռջ:
«Ձերբակալվածների մեջ 55-ը մեծահասակներ են և 10-ը դեռահասներ»,-ասված է տեղի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ակցիայի նախաձեռնողները հայտնել էին, որ ձգտում են քաղաքացիական վերահսկողության հանձնաժողով ստեղծել, որը կհետևեր ոստիկանության հետապնդումներին և իրենց գործողություններով փորձել են ազդել քաղաքային իշխանությունների վրա: