Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում է իրականացրել
Հյուսիսային Կորեան ձախողել է բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, այդ մասին հայտնել են հարակորեացի զինվորականները։
Հրթիռի մեկնարկը տրվել է Խհոնյան-Նամդո նահանգի պոլիգոնից, որը սահմանակից է Փհենյանին։ Հրթիռն արձակվելուց շատ կարճ ժամանակ անց պայթել է։
Փորձի ձախողման մասին տեղյակ է պահվել նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ի նախագահը իրազեկվել է հյուսիսկորեական հրթիռի փորձարկման մասին։ Նախագահին զեկուցվել է այդ մասին։ Հյուսիսային Կորեան անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Չինաստանի նկատմամբ՝ թեկուզ և անհաջող փորձարկում կատարելով։ Վատ է»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը։