Բրազիլիայում համազգային գործադուլ է. ցուցարարները քարեր ու ճայթուկներ են նետել նախագահի տան վրա
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերի նախաձեռնծ բարեփոխումներին դեմ հանդես եկող քաղաքացիների բողոքի ցույցը վերածվել է անկարգությունների։
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, ցուցարարները հավաքվել են Սան-Պաուլուում գտնվող նախագահի տան մոտ, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և սկսել քարեր ու ճայթուկներ նետել տան ուղղությամբ։ Ցույցը ուղիղ եթերով ցուցադրել է Globo հեռուստաընկերությունը։
Թեմերը ներկա պահին գտնվում է մայրաքաղաք Բրազիլիայում։ Ցուցարարները բողոքում են կենսաթոշակային համակարգի, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ։
Այս պահին երկրի շրջանների մեծ մասում համազգային գործադուլ է ընթանում։