Կիևում ցուցարարները Ռուսաստանի դեսպանության շենքի վրա քարեր են նետել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող ՌԴ դեսպանության շենքի առաջ այսօր հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է «112 Украина»-ն, նշված շենքի մոտ են հավաքվել մի քանի հարյուր ցուցարարներ, ովքեր պահանջել են ռուսական իշխանություններից ազատ արձակել ձերբակալված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ով մեղադրվում է ռուս լրագրողի սպանության մեջ:
Ցուցարարները քարեր և յոդով շշեր են նետել շենքի ուղղությամբ, ինչից հետո նշված վայր են ժամանել Ազգային գվարդիականները:
Ակցիայի հետ կապված՝ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի իշխանություններին, սակայն Կիևը չի արձագանքել դրան: