7964 դիտում
22:40 28-04-2017
ՀՀ մասնավոր ընկերությունները պատրաստվում են ֆինանսավորել ստարտափներին` նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար. ՏՀՏ ոլորտի 9-ը ստարտափներ ներկայացրին իրենց գաղափարները
Հայաստանյան մասնավոր ընկերությունները պատրաստվում են ֆինանսավորել ստարտափներին` նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար: Ծրագիրը պիլոտային է, ֆինանսավորման չափը` նախնական: Հաջողակ մի խումբ գործարարներ արդեն ընդգրկված են ստարտափներին գնահատող հանձնաժողովում: Նախապես հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել մի քանի տասնյակ ստարտափներ:
Նրանցից ընտրված ինը մասնակիցները մրցութային երկրորդ փուլում հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց բիզնես պլանը: Յուրաքանչյուր գաղափարի հեղինակի տրվեց 5 րոպե ժամանակ` ներկայացնելու իր նախագիծը և համոզելու «բիզնես հրեշտակներ»-ին, թե ինչու է պետք ընտրել հենց իր նախագիծը:
Ներկայացված գաղափարները հիմնականում վերաբերում են ՏՀՏ ոլորտին` ծրագրային ապահովում, ինտերնետ, մոբայլ տեխնոլոգիաներ:
Հաշվի է առնվում ամեն ինչ` սկսած գաղափարը ներկայացնողի ինքնավստահությունից, մտքի հետաքրքրությունից մինչև բիզնես մոդել և եկամուտների կանխատեսում:
«WebEx» ստարտափի հիմնադիրն, օրինակ, ներկայացնում է իրենց թիմը` որպես ծրագրավորման ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների: Նորարար գաղափարը հետևյալն է` պատրաստելու են վեբ և մոբայլ խաղային հավելված, որով օգտատերը կկարողանա խաղալ, միևնույն ժամանակ` ծրագրավորում սովորել:
Երիտասարդ մեկ այլ մասնակից Աշոտ Բուդգարյանը ֆինանսավորման ակնկալիքով «բիզնես հրեշտակներ»-ին է ներկայացրել բիզնես պրոցեսները վերլուծող հավելված: Իրենց հաճախորդները մեծ ու միջին ընկերություններն են լինելու:
Ներկայացող 9-ը ընկերություններին լսելուց հետո գնահատող հանձնաժողովը կքննարկի բոլոր հայտերը, կընտրվեն լավագույն գաղափարների հեղինակները, որոնք նաև լավ են պատկերացնում, թե ինչպես ստարտափը հաջող բիզնես դարձնել:
Ծրագիրը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ ձեռներեցների և, առհասարակ, ՏՏ ոլորտի զարգացման համար, քանի որ այս ծրագրով նախատեսվում է սկսնակներին տրամադրել ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական, հաշվապահական աջակցություն:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2485 դիտում
17:52 29-03-2017
200 հազար ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից կտրամադրվի ՏՏ ոլորտի ստարտափներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3309 դիտում
22:12 12-02-2015
ՏՀՏ ոլորտի ընկերությունները դրամաշնորհ կստանան
Այս բաժնից
1774 դիտում
22:30 26-12-2024
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ․ tert.am
706 դիտում
22:25 26-12-2024
Արամ Ա Հայրապետը իր օրհնությունն է տվել ազգային-ընկերական ծառայություն մատուցող հաստատություններին
991 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել