Փետրվարի 13-14-ը կկայանա համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի ամփոփումը, որի ընթացքում գնահատող հանձնաժողովին իրենց ներդրումային ծրագրերը կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած տեխնոլոգիական ոլորտի 31 ընկերություններ և թիմեր՝ Երևանից, Վանաձորից և Գյումրիից:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 14-ին:
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։
Մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն 2-րդ անգամ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի, Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից:
Մրցույթը համալրվել է Գյումրիի և Վանաձորի դրամաշնորհային բաղադրիչով՝ նպատակ ունենալով խթանել ձեռներեցությունը նաև ՀՀ մարզերում: