ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը և բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետի խորհրդատու Ժորա Ասատրյանը:
Ներկայացվել են բյուջետային գործընթացի մանրամասները և պետական պարտքի կառավարման մեխանիզմները:
Հանդիպումն անցել է ուսանողների հետ հարց ու պատասխանի ձևաչափով: Նրանց հիմնականում հետաքրքրել է ՀՀ պետական պարտքի վտանգավորության հարցը: Արշալույս Մարգարյանը պարզաբանել է, որ Հայաստանը գտնվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում` հորդորելով կրթահամալիրի սաներին ուսումնասիրել այն ցուցանիշները, որոնք սահմանում են պետական պարտքի վտանգավորության շեմը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: