24370 դիտում
19:31 27-04-2017
Ընտրվելու դեպքում պարբերաբար ինձ կտեսնեք քաղաքային տրանսպորտով երթևեկելիս. Նիկոլ Փաշինյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ընտրվելու դեպքում, այո՛, պարբերաբար ինձ կտեսնեք քաղաքային տրանսպորտով երթևեկելիս. Արաբկիրում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին [color=#EF2929]Tert.am[/color]-ի հարցին ի պատասխան ասաց քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ես որ ընտրվեմ, ծառայողական մեքենաների թիվը 70 տոկոսով կկրճատվի և դուք, այո, պարբերաբար՝ առնվազն ամիսը մի քանի անգամ, ինձ կտեսնեք հասարակական տրանսպորտով երթևեկելիս, ինչը կարող եք տեսնել նաև պատգամավորի ժամանակ: Եթե քաղաքապետը տրանսպորտ չի նստում, բա ոնց է տեղեկանում, թե ինչ վիճակում է քաղաքային տրանսպորտը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մայրաքաղաքում ինչ կապիտալ շինարարություն արվել է՝ կամ վարկ է, կամ գրանտ: « Կապիտալ վերանորոգման համար ներդրումներ չեն ձևավորել: Տարեկան 1 մլն դոլար է ծախսվում ծառայողական մեքենաների վրա: Պարզ օրինակ բերեմ, որ քաղաքապետարանը ու նման բազմաթիվ ուռճացված ծախսեր կան, ինչքան թաղային ընտրակեղծարարներ կան, բոլորին տարել են, պաշտոն են տվել»,-ասաց նա և շարունակեց, որ 810 կանգառ կա, որից կեսից շատը կանգառասրահ չունի, մի մասը նույնիսկ կանգառի ցուցակ էլ չունի:
Մեր դիտարկմանը, թե ի տարբերություն «Ելքի», Տարոն Մարգարյանի քարոզարշավին բազմամարդ էր, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե նկատել եք, մեր քարոզարշավն ավելի բազմամարդ է ընթացքում, մենք, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, վարչական լծակներով մարդկանց չենք բերում, հոգ ենք տանում, որ մարդիկ իրենց տանը, իրենց գործերով զբաղվելով, մասնակցեն մեր քարոզավին»:
Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի և Կարպիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
12:19 09-08-2016
Նախագահ ընտրվելու ընտրվելու դեպքում Ջոն Քերրին կզրկվի պետքարտուղարի պաշտոնից. Politico