1300 դիտում
19:07 27-04-2017
Հայաստանում հավատարմագրված դեսպանատների սեյսմիկ անվտանգությունն ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում է
Ապրիլի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային քննարկում՝ Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածաշրջանի անվտանգության հարցերով խորհրդատու Վիլլի Վասողի և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության աշխատակազմի ղեկավար Օլիվիե Կլեմոնսայի հետ:
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության գործառույթներին և քննարկել հետագա ընթացակարգերը սեյսմիկ պաշտպանության արդյունավետության բարձրացման ոլորտում:
«ՍՊԾ» գործակալության տնօրեն Հրաչյա Պետրոսյանը ներկայացրեց գործակալության հիմնական գործառույթները, բնակչության հետ սեյսմիկ անվտանգության վարքականոնների ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ձեռքբերումները:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խոսեց ուսումնական վարժանքների մասին, որոնք նախարարությունը պարբերաբար կազմակերպում է ինչպես հանրակրթական հաստատությունների, այնպես էլ՝ Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների հետ՝ հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում երկրի տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ներկաները քննարկեցին վերապատրաստման համատեղ դասընթացների անցկացման հարցն ու ձևաչափը, որոնք առաջիկայում, ըստ մշակման փուլում գտնվող ժամանակացույցի, կիրականացվեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատների և Եվրոպական Միության անձնակազմի հետ:
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
19:09 21-07-2014
Ջրամբարները Սեյսմիկ պաշտպանության ծառայության ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ