1531 դիտում
19:09 21-07-2014
Ջրամբարները Սեյսմիկ պաշտպանության ծառայության ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Ա.Թովմասյանը, «ՍՊԾ» գործակալության դիտացանցերի և տեղեկատվության բաժնի պետ Վ.Արզումանյանը և ՀՀ ՍԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան պաշտպանություն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Վ.Խոնդկարյանը հերթական գործուղումն իրականացրին ջրամբարներ:Այս անգամ նրանք այցելեցին ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդալիճ, Արագածոտնի մարզի Կոշ, Ագարակ և Շիրակի մարզի Մանթաշ ջրամբարները: Կատարվող աշխատանքի հիմնական նպատակը պատվարների սեյսմիկ անվտանգության հսկողությունն ապահովելու նպատակով տեղադրված հսկիչ–չափիչ սարքերի աշխատանքային վիճակի ուսումնասիրությունն էր:
Գործուղման ընթացքում կատարվեց ջրամբարների ակնադիտական զննում և ստուգվեց ջրամբարների պիեզոչափական համակարգի աշխատանքը` տեղում կատարելով չափումներ ջրամբարների պատասխանատուների հետ համատեղ: Ավելի քան 2700 մ բարձրության վրա գտնվող Մանթաշ և Գեղարդալիճ ջրամբարները հեշտ հասանելի չեն ճանապարհի տեսակետից: Չնայած դրան, պահանջվող աշխատանքները պատասխանատուների կողմից կատարվում են պատշաճ մակարդակով: Մանթաշ և Գեղարդալիճ ջրամբարներ այցելությունները մեկ անգամ ևս ամրապնդեցին ջրամբարներ գործուղումների ժամանակ ձևավորված այն տպավորությունը, որ պատասխանատուներն իրենց գործին նվիրված են և հոգատարությամբ են վերաբերում այդ բարդ և միաժամանակ չափազանց գեղեցիկ հիդրոդեխնիկական կառույցներին: Ջրամբարների տարածքում կատարված ուսումնասիրություններով նախատեսված աշխատանքը չի ավարտվում։ Քննարկումները կատարվում են ինչպես տեղերում, այնպես էլ գործուղումից հետո «ՍՊԾ» գործակալությունում: Պատասխանատուների հետ քննարկվել են ջրամբարների պատվարներում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները: Մի շարք առկա խնդիրների պատճառով, այդ թվում նաև ջրամբարների հետ կապված, այս տարի լուրջ խնդիր է դարձել ինչպես առանձին ջրամբարներում ջուր հավաքելը, այնպես էլ հավաքելուց հետո քիչ կորուստներով կուտակված ջուրը նպատակին ծառայեցնելը:
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
19:07 27-04-2017
Հայաստանում հավատարմագրված դեսպանատների սեյսմիկ անվտանգությունն ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում է
2085 դիտում
14:28 12-09-2015
Փոքր ջրամբարները՝ մեծ խնդիրների լուծման համատեքստում
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը