77749 դիտում
11:40 27-04-2017
Արտակարգ դեպք Հրազդանի գաղութում. 42-ամյա կալանավորը հանկարծամահ է եղել. ժամեր անց հետախուզման մեջ գտնվող նրա 22-ամյա որդին փորձել է ինքնասպան լինել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում դեռևս անհայտ պայմաններում մահացել է Վարդենիս քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Ռաֆայել Թադևոսյանը։
Վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օրի 113 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ ապրիլի 26-ին, ժամը 23։20-ի սահմաններում, Ռ. Թադևոսյանի տղան՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 22-ամյա Վահե Թադևոսյանը, գալով տուն, ով, ի դեպ, եղել է ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հետախուզման մեջ, իմանալով, որ հայրը մահացել է, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածում է ինքն իրեն՝ փորձելով ինքնասպան լինել։
Բարեբախտաբար, քաղաքացիները կարողանում են նրան օպերատիվորեն տեղափոխել Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կայուն ծանր վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Թադևոսյանը կալանավորվել էր 2016 թվականին Գեղարքունիքի մարզի «Սուրբ Վարդան» կոչվող տարածքում հանցագործություն կատարելու մեջ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)