Հայտնի են միասնական քննությունների օրերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի միասնական քննությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 2-ից` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ: Վերջին քննությունը նշանակված է հունիսի 23-ին:
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացանք, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ է:
Ըստ առանձին օրերի և առարկաների` միասնական քննությունները կանցկացվեն հետևյալ հերթականությամբ.
հունիսի 2 – կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն
հունիսի 6 – «հայոց լեզու և գրականություն»
հունիսի 9 – ֆիզիկա
հունիսի 13 – օտար լեզուներ
հունիսի 16 – մաթեմատիկա
հունիսի 20 – հայոց պատմություն, քիմիա
հունիսի 23 – ռուսաց լեզու
Քննությունների օրերի մասին նախագիծը կհաստատվի, ապա գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) պաշտոնական կայքում կտեղադրվի մայիսի 2-ից հետո:
Նշենք, որ ԳԹԿ-ն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաև դրանց ճշգրտման գործընթացը:
Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]