2648 դիտում
19:00 26-04-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Եվրոպական միության հատուկ ներկայացուցչին. քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը
Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ արվեց մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը
Նմանատիպ նյութեր
1826 դիտում
14:54 06-07-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին