Կրիշտիանու Ռոնալդու. Ես կգերադասեի ՉԼ-ի եզրափակիչում խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է «Լիվերպուլի» հետ ՉԼ-ի եզրափակիչ հանդիպմանը, որը կկայանա մայիսի 26-ին:
«Եզրափակիչը՝ դա միշտ յուրահատուկ իրադարձություն է: Ես կգերադասեի խաղալ ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի»: Սակայն «Լիվերպուլն» էլ է արժանի հարգանքի: Մեզ հեշտ չի լինելու: Նրանք արժանի էին եզրափակչին:
Նրանք ինձ հիշեցնում են երեք-չորս տարի առաջվա «Ռեալը»: Նրանց հարձակողական եռյակը, նրանք շատ արագ ու ուժեղ են առջևում, և ես հարգում եմ նրանց:
Բայց «Ռեալն» ավելի ուժեղ է: Մենք պետք է խաղանք մեր մակարդակի վրա, սակայն պետք է նաև հարգել մրցակցին», ասել է Ռոնալդուն:
Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009 թվականներին: