211652_close_icon
views-count28463 դիտում article-date 10:27 22-04-2017

Գեղարքունիքի մարզում բախվել են գյուղապետի Volkswagen Tuareg-ն ու 50-ամյա մոտոցիկլավարի մոտոցիկլը. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Վարդենիս Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ՝ 70-ամյա Լյովա Աբրահամյանի վարած Volkswagen Tuareg մակնիշի 70 VՏ 033 համարանիշի և Կարճաղբյուր գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գնել Կարապետյանի վարած առանց համարանիշի մոտոցիկլետը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Գ. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Աբրահամյանը Շատվան գյուղի գյուղապետն է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր