2198 դիտում
16:29 18-04-2017
Ավարտվել են մայրաքաղաքի ջրանցքների ու գետերի հուների մաքրման գարնանային աշխատանքները
Մարտի սկզբից ընթանում էին մայրաքաղաքի գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացը նախապես կազմված ժամանակացույցի համաձայն իրականացվել է Ավան, Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում:
Արդյունքում նաև բարձրադիր գոտիներում ձնհալի, ինչպես նաև գարնանային տեղումների ժամանակ առաջացող ջրի անարգել հոսքն է ապահովվել:
Բացի այդ, ամռան շոգ ամիսներին հարակից բնակելի թաղամասերում կկանխվի հնարավոր տհաճ հոտի առաջացո
ւմն ու տարածումը: Կուտակված աղբը հենց տեղում հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր:
Գետերի ու ջրանցքների հուների մաքրման գարնանային աշխատանքներն ավարտվել են ապրիլի 15-ին: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ գետերի հուներ աղբ, այլ թափոններ լցնելը կամ հարակից ափամերձ տարածքներում շինարարական կամ կենցաղային մնացորդներ թողնելը կտրականապես արգելվում է, իսկ օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Նմանատիպ նյութեր
1355 դիտում
12:20 01-04-2015
Ավարտական փուլին են մոտենում մայրաքաղաքի ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները. լուսանկարներ
985 դիտում
14:18 18-04-2015
Ավարտվել են մայրաքաղաքով հոսող ջրանցքների ու գետերի հուների մաքրման աշխատանքները
1248 դիտում
14:50 18-04-2016
Ավարտվել են գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
856 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան