Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գները տատանվում են դինամիկայի հարցում։ Այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.02 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.37 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մայիս ամսվա մատակարարումների արժեքը նվազել է 0.01 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52.64 ԱՄՆ դոլար։