211652_close_icon
views-count8304 դիտում article-date 22:13 17-04-2017

Լեգենդար Ջոն Թերին «Չելսիից» հեռանում է

«Չելսին» հայտարարեց, որ պաշտպան Ջոն Թերին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այդ որոշումը «Չելսին» և 36-ամյա լեգենդար խաղացողը միասին են ընդունել: «Բոլորը «Սթեմֆորդ Բրիջում» ցանկանում են իրենց խորը երախտագիտությունը հայտնել Ջոնին: Մաղթում ենք նրան հաջողություն ապագայում», նշված է ակումբի հայտարարության մեջ: Թերին «Չելսիում» իր նորամուտը նշել է 1998 թվականին: Այդ ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 716 հանդիպում, դարձել 66 գոլի հեղինակ, նվաճել 16 տիտղոս, այդ թվում` Անգլիայի չեմպիոնի 4 տիտղոս և Չեմպիոնների լիգան: Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ակումբում անցկացրած հանդիպումներից թվով երրորդն է: Ընդ որում, ավագի թևկապով անցկացրած խաղերի քանակով նա ռեկորդսմեն է հանդիսանում` 578:

Նմանատիպ նյութեր