40885 դիտում
20:58 16-04-2017
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հրշեջ փրկարարները 50-ամյա խմած քաղաքացուն մեծ դժվարությամբ իջեցրեցին 92 մետր բարձրություն ունեցող ծխատար խողովակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ բարձրացել է Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցի թիվ 217/582 տնակի հարևանությամբ գտնվող` ԽՍՀՄ տարիների կառուցված նախկին կաթսայատան ծխատար խողովակը և հայտարարում է, որ չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` փրկարար ծառայության ավագ-լեյտենանտ Դավոյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբն ու Գյումրու շտապօգնության հերթապահ խումբը:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մոտ 92 մետր բարձրություն ունեցող ծխատար խողովակի վրայից` 50 մետր բարձրությունից իջեցնել և շտապօգնության բժիշկներին մոտեցնել 50-ամյա Տիգրան Սուվարյանին:
Հավաքվածները [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ [color=#EF2929]եթե հրշեջ-փրկարարները ընդհանուր պրոֆիլի փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Գեղամ Մալոյանի գլխավորությամբ օպերատիվորեն չգործեին և պրոֆեսիոնալիզմ չդրսևորեին, ապա կոկոնը տաքացրած քաղաքացին հնարավոր է ցած ընկներ: [/color]
Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»