211652_close_icon
views-count1394 դիտում article-date 13:28 14-04-2017

Մայրաքաղաքի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը մի քանի ժամով կփակվի

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը մի քանի ժամով փակելու մասին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

Նմանատիպ նյութեր