211652_close_icon

Մենք ժողովրդի թուքումուրը ուտենք, գումար ծախսենք, իրենք գան-նստեն խորհրդարանում. դժգոհում են ռեյտինգայինով ընտրվածները. «Իրատես»

views-count4908 դիտում article-date 10:37 14-04-2017
«Իրատես» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո ոչ միայն պարտվածներն են հաշվարկում իրենց սխալներն ու հետևություններ անում, այլև հաղթողներն են «վերևներին» հասկացնում, թե ում շնորհիվ են իրենք «կանգուն»: Մեր տեղեկություններով« բարձր քվե ստացած ռեյտինգային թեկնածուները մերձավորների շրջանում հայտարարում են, թե ՀՀԿ-ն իրենց է պարտական, որ նորից «գահին» է: Տարածքային թեկնածուներն ընդգծում են, որ եթե իրենք չլինեին, Կարեն Կարապետյանի վարկանիշը չէր փրկի իշխող կուսակցությանը: «Այդքան ձայն մենք ենք ՀՀԿ-ին ապահովել, ոչ թե վարչապետի վարկանիշը: Առանց մեր արածի քանի՞ ձայն կբերեր այդ վարկանիշը»,- ասում են նրանք ու հայտարարում, որ Կարեն Կարապետյանը գոնե վարկանիշ ուներ, իսկ համապետական ցուցակում ընդգրկվածնե՞րն ինչ են արել: Տանը կամ Ֆեյսբուքում նստած` անցկացրինք խորհրդարան: Լավ է, էլի, մենք գնանք ժողովրդի թուքումուրը ուտենք, գումարներ ծախսենք, իրենք գան-նստեն խորհրդարանում»,- դժգոհում են ռեյտինգային ընտրակարգով ընտրվածները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր