3374 դիտում
17:14 13-04-2017
Կառավարությունը հստակեցրել է անապահովներին տրվող աջակցության հասցեականությունը
Կառավարության այսրօվա նիստում ընդունել է որոշում, որով հստակեցվել է սոցիալապես անապահովներին տրվող աջակցության հասցեականությունը:
ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել է, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից:
Այս որոշմամբ, սակայն չի սահմանվել, թե ինչ մեխանիզմով պետք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը որոշեն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանցից` տրամադրված կոմունալ ծառայության համար գանձեն սահմաված մեղմ սակագնով հաշվարկված գումարը:
Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով սահմանվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների տրամադրող մարմինը, տվյալների փոխանակման ժամկետները, ինչպես նաև գործընթացի վերահսկման մեխանիզմները:
Կարեն Կարապետյանը նշել է, որ բյուջեն սուբսիդավորելու ծախս չի կրում. «Ծախսերը կրում են մատակարար ընկերությունները: Նախարարությունը հստակեցրել է ցանկը, որպեսզի այնտեղ պատահական մարդիկ չհայտնվեն»:
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
16:25 17-04-2014
Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահովներին մատակարարված բնական գազի արժեքը
3793 դիտում
16:13 22-09-2017
ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է սոցփաթեթի շահառուների կողմից տրվող հաճախակի տրվող հարցերը
3433 դիտում
08:43 30-07-2015
Կառավարությունը, առանց աուդիտի արդյունքների, հստակեցրել է ՀԷՑ-ի ճակատագիրը. «Ժամանակ»