2474 դիտում
15:11 13-04-2017
Ընթացքի մեջ է Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման ծրագիրը
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտի վերջին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի հարթ տանիքներ` 81865 քմ մակերեսով:
Ապրիլի 12-ի դրությամբ 44 շենքերում փաստացի նորոգվել է 1132 քմ հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 772 շենքերում` 43027 քմ մակերեսով: Այս պահի դրությամբ իրականացվել է 2666 քմ-ը` 143 շենքում: Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի և համատիրությունների միջոցներով:
Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցները, ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը:
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
17:00 24-05-2017
Ընթացքի մեջ է Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման ծրագիրը
1282 դիտում
16:49 21-04-2016
Ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
1188 դիտում
17:26 10-06-2016
Ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
Այս բաժնից
700 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1000 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
625 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան