Արցախում սկսվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլը. մեկնարկը տրվել է մոտոհրաձգային զորամասերից մեկում
Ապրիլի 12-ին, Արցախի հանրապետության պաշտպանության և կրթության, գիտության ու սպորտի նախարաության համագործակցությամբ, մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որի մեկնարկը տրվել է հանդիսավոր պայմաններում՝ բանակի առանձին մոտոհրաձգային զորամասերից մեկում, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Իր խոսքում կարևորելով նման մրցույթների անցկացումը՝ բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը նշել է, որ դրանց արդյունքում բանակը համալրվում է ավելի պատրաստ զորակոչիկներով։
Հավելենք նաև, որ ռազմամարզական խաղերը կտևեն մինչև ապրիլի 14-ը, իսկ հաղթող թիմերն ու լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կխրախուսվեն Արցախի հանրապետության պաշտպանության, կրթության, գիտության ու սպորտի նախարարների հրամաններով, ինչպես նաև Արցախի ազատամարտիկների միության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից: