2668 դիտում
13:37 11-04-2017
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 10 ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Այցի ընթացքում կազմակերպվել է քաղաքացիների Քարաշեն, Կոռնիձոր և Տեղ համայնքների բնակիչների ընդունելություն: Պաշտպանի կողմից ուսումնասիվել են բնակիչների կողմից բարձրացված խնդիրները, որոշ բողոքների հիմքով Պաշտպանի լիազորությունների շրջանակներում սկսվելու է քննության ընթացակարգ:
Այցի ընթացքում Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել նաև Գորիս քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ձեռք են բերվել ՀԿ-ների հետ համագործակցության պայմանավորվածություններ ու համատեղ աշխատանքի ուղղություններ: Տեղի է ունեցել նաև հանդիպում Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանը Տեղ համայնքում մասնակցել է Հայաստանում Լեհասանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիի նախաձեռնությամբ տեղի միջնակարգ դպրոցում աշակերտների կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Լեհաստանի Երեխաների իրավունքների պաշտպան Մարեկ Միխալակը, ով Հայաստանում է գտնվում Արման Թաթոյանի հրավերով: Միջոցառման ավարտին Լեհաստանի պատվիրակության և Պաշտպանի ներկայացուցիչները երեխաներին հանձնել են նվերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1927 դիտում
18:24 22-12-2016
ՄԻՊ Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
1518 դիտում
12:16 27-07-2019
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
2618 դիտում
22:34 21-11-2015
Վարչապետն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ (լուսանկարներ)
Այս բաժնից
1300 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
862 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար